Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ոտքի է կանգնել և հարված է հասցրել Վլադիմիր Վարդանյանի գլխի շրջանում․ Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)

«Եթե այդ երիտասարդը խելացի լինի, ինքն իր ձեռքով կգրի մանդատից հրաժարվելու դիմումը, եթե ոչ, ապա մենք կհուշենք: Քրեաիրավական հետևանքներ կկրեն, իրավապահ մարմինները կհուշեն»,- նշեց Արթուր Հովհաննիսյանը» ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում պետաիրավական հանձնաժողովի նիստին ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին միջեւ եղած կոնֆլիկտին:

Ըստ պատգամավորի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն առանց որևէ հիմնավորման ոտքի է կանգնել և հարված է հասցրել գլխի շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին, որից հետո փախել ու թաքնվել է ԱԺ շենքում։

Ըստ պատգամավորի  «Հայաստան»   դաշինքի պատգամավորներ են գնացել և իրենցից փորձել են ներողամտություն հայցել։

Հովհաննիսյանը նշեց, որ ոստիկաններն են հայտնաբերել Մհեր Սահակյանին, իսկ Մհեր Սահակյանը ձեռքով չի հարվածել Վլադիմիր Վարդանյանին և պատգամավորի ձեռքում եղել է իր, որով էլ հարվածել է։

 

Մանրամասները՝ տեսանյութում։