Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Ինչպե՞ս է ստացվել, որ Ադրբեջանը Բաքվից, եկել՝ հասել է Տեղ գյուղ». Սեյրան Օհանյան (տեսանյութ)

«Եթե ԱԱԾ-ն հաստատում է որ ադրբեջանցիներն առաջ են եկել, իրականում նրանք տեղում դա տեսել են ու ներկայացրել են մեր հանրությանը, դա նշանակում է, որ դեպքը տեղի է ունեցել» Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Անդրադառնալով ԱԱԾ հայտարարությանը, ըստ որի ադրբեջանական ուժերը Սյունիքի մարզի Տեղ գյուղում մոտ 300 մետր ներխուժել են Հայաստանի տարածք։

 

Օհանյանը նշում է, որ Հայաստանը Ադրբեջանի հետ գտնվում է պատերազմական իրավիճակում և 44-օրյա պատերազմից հետո խաղաղության դարաշրջան հայտարարելով ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից սադրանքների և հարձակողական գործողությունների «Ադրբեջանը հետևողականորեն սեղմում է օղակը և Հայաստանի շուրջ, և Արցախի շուրջը: Նա ունի երկու նպատակ՝ առաջինը ստանալ այն միջանցքը, որն իրենք նախատեսում են եւ ձգտում են Սյունիքով Ադրբեջանը կապել Նախիջեւանին, երկրորդը, Արցախը հայաթափելն է»:

Օհանյանը նշում է, որ ՀՀ իշխանություններն ունակ չեն կամ չեն ուզում ճիշտ գնահատել ռազմաքաղաքական իրադրությունը, թե ինչ իրադարձություններ, զարգացումներ կարող են լինել մեր տարածաշրջանում, հատկապես Արցախի ու Հայաստանի շուրջ եւ որոշել առաջնահերթությունները:

«Ինչպե՞ս է ստացվում, որ ադրբեջանցիները Բաքվից եկել, հասել են Տեղ գյուղ, իրենց հետևում չունենալով որեւէ բնակեցված բնակավայր ամրապնդվում են, առաջ են գալիս, իսկ մենք մեր հետեւում ունենալով բնակավայրեր, գյուղացիների, մենակ ենք թողել նրանց ադրբեջանցիների հետ ու ասում ենք՝ տապակվեք ձեր յուղի մեջ»։

Մանրամասները՝ տեսանյութում։