Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

66 հեկտար խոտհարքը անօրինական վարձակալության է տրվել հանքարդյունաբերողի. Նոյակերտի բնակիչ (տեսանյութ)

 «66 հեկտար խոտհարքի տարածքը անօրինական վարձավճարով է տրվել, առանց մրցույթի» նշում է Արարատ համայնքի Նոյակերտի բնակիչ Ռաֆիկ Պողոսյանը։

Նա նաև նշում է, որ 2019թ անօրինական ձևով տարածքը նախկին գյուղապետը տվել է «MԼ Mining» ընկերությանը։

Համայնքին պատկանող 66 հեկտար տարածքը ընկերությունը վարձակալել է ընդամենը 168,000 դրամով Նոյակերտի բնակիչները սպասում են արդարության, քանի որ գրեթե նույն տեղում 8,1 հեկտար այլ հողատարածք տրվել է վարձակալությամբ տարեկան 50մլն 400,000դրամով։

Ռաֆիկ Պողոսյանը բողոքում է նաև համայնքապետից, սակայն ավելացնում, որ այլ պատասխանատուներ ևս կան «Պետք է քրեական գործ հարուցվի Սրա թիկունքում «Ml Mining»-ի  Դավիթ Սուքիասյանն է»

Ըստ Ռաֆիկ Պողոսյանի 90 ընտանիքներ օգտվում են այդ հողատարածքից, որպեսզի խոտհարք իրականացնեն, սակայն ML Mining ցանկանում է այդտեղ ավազի հանք բացել «Գլխավոր դատախազությունը անվավեր է ճանաչել որոշումը և պետք է հարուցվի քրեական գործ»։

Հաջորդիվ կներկայացնենք համայնքապետարանի եւ Ml Mining»-ի տեսակետները:

Մանրամասները՝ տեսանյութում։