Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արոնյանը հաղթեց Անանդին

Սպորտ
2252709608376ca6dcd652f8cc8666bc

Հայաստանի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը շարունակում է միանձնյա գլխավորել Մոնակոյում ընթացող «Ամբերի» մրցաշարի աղյուսակը:

8-րդ տուրում մեր շախմատիստը հանդիպեց աշխարհի չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ: Կույր շախմատի պարտիան կարճ տեւեց, եւ արդեն 19-րդ քայլին կողմերը խաղաղ դաշն կնքեցին: Իսկ ահա արագ շախմատում Լեւոն Արոնյանը միջնախաղում դիրքային առավելություն ձեռք բերեց եւ 59-րդ քայլին մրցակցին ստիպեց անձնատուր լինել:

Այսպիսով, Արոնյանը 1,5- 0,5 հաշվով հաղթանակ տարավ եւ 16 հնարավորից վաստակելով 11,5 միավոր, պահպանեց առաջատարի դիրքը: Երկրորդ տեղում ընթացող Մագնուս Կառլսենն իր ակտիվում ունի 11 միավոր:

Այսօր շախմատիստները կհանգստանան, իսկ վաղը կայանալիք 9-րդ տուրում Լևոն Արոնյանը կհանդիպի ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ, որը 5,5 միավորով եզրափակում է աղյուսակը: