Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Միջազգային փաստահավաք խմբի Արցախ գալը ծայրահեղ անհրաժեշտություն է․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)

«Ադրբեջանը փորձում է այդ տարածքները գրավել էթնիկ զտման միջոցով» նշում է Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Ադրբեջանական ագրեսիային, որի արդյունքում հակառակորդի զորքերը Արցախում իրենց վերահսկողության տակ են վերցրել ռազմական նշանակության բարձունք։

Պատգամավորը նշում է, որ Ադրբեջանը ընդհանրապես հաշվի չի առնում խաղաղապահ զորախմբի առկայությունը «Ադրբեջանը օգտվում է այն առիթից, որ Ռուսաստանի ռեսուրսները ուղղված են այլ ուղղությամբ և ՌԴ-ի ռեսուրսների նվազումից օգտվում է Ադրբեջանը և այսպիսի սադրանքներ է իրականացնում»։

Պատգամավորը, որպես խնդրի համակարգային լուծում տեսնում է Արցախում միջազգային փաստահավաք խմբի տեղակայումը «Կարծում եմ, որ միջազգային փաստահավաք խումբը շատ ավելի կզսպի Ադրբեջանին և կօգնի ռուսական խաղաղապահ զորախմբին։ Փաստահավաք խմբի Արցախ գալը ծայրահեղ անհրաժեշտություն է։»։

Հարցին, թե արդյոք Հայաստանը պետք է վավերացնի Հռոմի ստատուտը, հաշվի առնելով, որ դա կարող է ՌԴ-ի կողմից  բացասաբար ընդունվել, պատգամավորը պատասխանեց «Այդ պայմանագրերին չմիանալը կամ դրանց մաս չկազմելը հնարավոր չէ, դա իրավական մեկուսացում կլինի Հայաստանի համար, բայց մենք պետք է հասկանանք, որ ՌԴ-ն մեր թիվ մեկ դաշնակիցն է»։

Ինչ վերաբերվում է մի քանի օր առաջ Սիսիան և Անի համայնքների ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակներին, պատգամավորը նշեց «Հաղթանակները սպասելի էին, բայց արդյունքները շատ ավելի լավն էին, քան ես սպասում էի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support