Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վստահ սպասեք ցույցերի․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

«Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ ֆաշիստական քաղաքականությունը և փորձում է ճնշել Արցախի ղեկավարությանը, որպեսզի իր ձևակերպմամբ Արցախի հետ բանակցի» այս մասին նշում է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Ադրբեջանական ագրեսիային, որի արդյունքում հակառակորդի զորքերը Արցախում իրենց վերահսկողության տակ են վերցրել ռազմական նշանակության բարձունք։

Ըստ պատգամավորի՝ Հայաստանի դիմակայությանը Ադրբեջանը չի հանդիպում և ՀՀ իշխանություններին չի հետաքրքրում Արցախը։ Ինչ վերաբերում է Արցախում ՌԴ զորախմբի գործունեությանը, պատգամավորը նշեց «Ռուսական խաղաղապահ զորքի կրավորականությունը անթույլատրելի է, բայց այս սա տեղի է ունենում հայ-ռուսական հարաբերությունների ձախողման ֆոնին»։

Հարցին, թե ինչու Սիսիան և Անի համայնքներում մի քանի օր առաջ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ-ն չմասնակցեց, պատգամավորը պատասխանեց, որ ներկայիս իշխանությունները իրենց թեկնածուների նկատմամբ կեղծ քրեական հետապնդումներ էին իրականացնում «Այն, ինչ որ տեղի ունեցավ, սրանք պատասխան են տալու։ Երբեմն կատակով ենք ասում «փնտրում ենք մարդ, ով պատրաստ է ընտրվելու դեպքում գնա նստի»»։

Հարցին, թե արդյոք կլինեն փողոցային ցույցեր և հավաքներ, Գեղամ Մանուկյանը պատասխանեց «Վստահ սպասեք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support