Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+sport 27.03.
A A
Սպորտ

13-ամյա աշխարհի չեմպիոն․ Ժորա Գրիգորյանը՝ 7-րդն է

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը սկսեց ելույթները Ալբանիայի Դուրեշ քաղաքում մեկնարկած աշխարհի առաջնությունում։

Մերոնցից առաջինը մրցահարթակ բարձրացավ 61 կգ քաշային Ժորա Գրիգորյանը։ Նա երկամարտի 237 կգ արդյունքով 18 մասնակիցների մեջ գրավեց 7-րդ տեղը։ Աշխարհի չեմպիոն դարձավ ֆիլիպինցի Սանթոս Դելոսը՝ 259 կգ։

Ի դեպ, մրցաշարում գրանցվել է յուրահատուկ ռեկորդ։ Աղջիկների 40 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է հռչակվել 13-ամյա կանադացի մարզուհի Մարիե Բրուսելոն՝ 120 կգ արդյունքով։ Դա Գինեսի գրքի նոր ռեկորդ է։

Այսօր Հայաստանից հանդես կգա 67 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը։ Նախնական արդյունքներով նա մտնում է առաջին եռյակի մեջ։