
Չեմպիոնի առաջին սայթաքումը, Ռոնալդուի և Քեյնի նոր ռեկորդները. Եվրո-2024
Աջակցիր «Ա1+»-ինԿայացավ ֆուտբոլի Եվրոպայի 2024թ առաջնության ընտրական փուլի 1-ին տուրը:
Առաջին անակնկալը գրանվեց Նեապոլում, որտեղ գործող չեմպիոն Իտալիան 1:2 հաշվով պարտվեց Անգլիային: Անգլիացիները 1961թ հետո առաջին անգամ հաղթանակ տարան Ապենինյան թերակղզում: Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնն այդ խաղում խփեց իր թվով 54-րդ գոլն ազգային թիմի կազմում և գերազանցեց Ուեյն Ռունիի ռեկորդը:
Քրիշտիանու Ռոնալդուի դուբլի հաշվին Պորտուգալիան 4:0 հաշվով ջախջախեց Լիխըենշտային: Վերջինս դարձավ թվով 47-րդ մրցակիցը, որին գոլ խփեց 38-ամյա ֆուտբոլիստը: Ռոնալդուն ազգային թիմում անցկացրեց իր 197-րդ հանդիպումը, որը աշխարհի նոր ռեկորդ է:
Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան իր հակի տակ չորս անպատասխան գնդակ ուղարկեց Նիդեռլանդների դարպասը: Այդպիսով, ֆրանսիացիները սեփական դաշտում «նարնջագույներին» չեն պարտվել սկսած 1935 թվականից:
Եվրո-2024-ի ընտրական փուլը խոշոր հաշվով հաղթանակնրով սկսեցին նաև Բոսնիա և Հերցեգովինան, Ավստրիան, Բելգիան, Հունաստանը, Իսպանիան, Շոտլանդիան և Շվեյցարիան:
Հայաստանի հավաքականի հաւորդ մրցակիցը՝ Ուելսի ընտրանին Սպլիտում ոչ-ոքի խաղաց Խորվաթիայի հետ՝ 1:1, ընդ որում ուելսցիները հաշիվը հավասարացրին 90+3 րոպեին: Ուելս – Հայաստան խաղը տեղի կունենա հունիսի 16-ին: