Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Թշնամին շարունակում է տեղեկությունների հավաքագրումը (տեսանյութ)

ԱՀ դատախազության և քննչական կոմիտեի վարույթներում եղած քրեական գործերով, ինչպես նաև ԱՀ Աազգային Անվտանգության Ծառայության կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզ է դարձել, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները կամ նրանց ներկայացուցիչները շարունակում են կեղծ տեղեկատվական-վերլուծական կենտրոնների անվան տակ սոցցանցերի արցախցի օգտատերերին ու տեղեկատվական որոշակի աղբյուրների տիրապետող անձանց առերևույթ շահավետ առաջարկներով ներգրավել կասկածելի գործընթացների մեջ: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ գլխավոր դատախազությունը: