Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ալեքսանդր Պետրակովի և Վարազդատ Հարոյանի ասուլիսը Հայաստան-Թուրքիա խաղին ընդառաջ (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Թուրքիայի հետ հանդիպման նախախաղային ասուլիսում ասաց, որ ֆուտբոլիստները նորմալ մարզավիճակում են և պատրաստ են խաղին։

 «Խաղացողները տարբեր մարզավիճակներով էին ժամանել, բայց հիմա բերել ենք ընդհանուր հայտարարի։ Վաղը կտեսնենք, թե ինչքանով է դա մեզ հաջողվել։ Շատ են նորեկները, երիտասարդները, բացի այդ տղաները ժամային գոտիներ են փոխել։ Շատ բարդ է։ Ծանոթացել եմ տղաների հետ, յուրաքանչյուրի հետ առանձին զրուցել եմ։ Դա իմ աշխատաոճն է՝ ծանոթանալ ֆուտբոլիստների անհատական և մարդկային որակներին, խոսել իմ պահանջների մասին», - նշեց ուկրաինացի մասնագետը։

Այն հարցին, արդյոք Հենրիխ Մխիթարյանի բացակայության պայմաններում ինքը պատրաստվում է խաղը կառուցել Էդուարդ Սպերցյանի շուրջ, Ալեքսանդր Պետրակովն ասաց, որ ինքը երբեք խաղ չի կազմակերպում մեկ ֆուտբոլիստի շուրջ։

«Այո, նախկինում առաջատարը մեկն էր՝ Մխիթարյանը, բայց հիմա ցանկանում եմ, որ առաջատարները շատ լինեն, թիմը լինի առաջատար։ Շատ ծանր գործընթաց է սերնդափոխությունը հավաքականում։ Կտրուկ չի լինի։ Նորեկներն ունեն ներուժ։ Հավաքականն անընդհատ զարգացող կենդանի օրգանիզմ է։ Զրուցում եմ բոլորի հետ և փորձում եմ փոխել նրանց մտածելակերպը, որպեսզի ձգտումներ ու երազանքներ ունենան»։

Ալեքսանդր Պետրակովին նաև հարցրին, արդյոք պատրաստ է հրաժարական տալ հավաքականին, եթե այն պարտվի նման սկզբունքային խաղում։ Ուկրաինացի մասնագետը անպատասխան թողեց հարցը և անմիջապես հեռացավ մամուլի սրահից։

Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support