Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիճակահանությունը անվանեց մրցակիցներին

Սպորտ
24c6354365ec05d64c1cc22c5bf64f17

ՈՒԵՖԱ-ի նստավայր Նիոնում այսօր կայացավ չեմպիոնների եւ Եվրոպայի լիգայի խաղարկության 1/4 եւ 1/2 եզրափակիչի վիճակահանությունը։

Ցավոք, այն կրկին կույր գտնվեց, քանի որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին» միմյանց հետ կհանդիպեն արդեն չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում:

Դոնեցկի «Շախտյորը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, այս փուլում կմրցի Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» հետ։

Ահա վիճակահանության արդյուքները.

Չեմպիոնների լիգա
1/4 եզրափակիչ
1. «Ռեալ» (Իսպանիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)
2. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Չելսի» (Անգլիա)
3. «Բարսելոնա» (Իսպանիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)
4. «Ինտեր» (Իտալիա) - «Շալկե-04» (Գերմանիա)
Առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 5-6-ին, պատասխան խաղերը՝ 12-13-ին։

Եվրոպայի լիգա
1/4 եզրափակիչ
1. «Պորտո» (Պորտուգալիա) - «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)
2. «Բենֆիկա» (Պորտուգալիա) - ՊՍՎ (Հոլանդիա)
3. «Վիլյառեալ» (Իսպանիա) - «Տվենտե» (Հոլանդիա)
4. «Բրագա» (Պորտուգալիա) - «Դինամո» (Կիեւ, Ուկրաինա)
Առաջին խաղերը կկայանան ապրիլի 7-ին, պատասխանները՝ 14-ին։

Հավելենք, որ 4-րդ զույգի հաղթողները կիսաեզրափակիչում կմրցեն 2-րդ զույգի հաղթողների հետ, 1-ինը` 3-րդի հետ: