Բացել լրահոսը Փակել լրահոսը
336301292_704254938066005_8274902557792963926_n
A A
Պաշտոնական

Սուրեն Պապիկյանը եղել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում

N զորամիավորում կատարած այցի շրջանակում մարտի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եղել է նաև մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում, շրջել տարածքում, հետևել ծառայությանը, մարտական ու ֆիզիկական պարապմունքների ընթացքին։
 
Զորամասում կատարած շրջայցից անմիջապես հետո պաշտպանության նախարարը հանդիպել է երկամյա ծառայությունն ավարտած ժամկետային զինծառայողների հետ, շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության և զինվորական պարտքը պատվով իրականացնելու համար։
 
Սուրեն Պապիկյանը տունդարձին սպասող զինծառայողներին հանձնել է զինվորական վկայականները և պարգևատրել ժամացույցներով։
 
Ավելի ուշ պաշտպանական գերատեսչության ղեկավարը առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպայակազմի հետ։ Սուրեն Պապիկյանը լսել է սպաներին հուզող հարցերը, ներկայացրել գերատեսչության առաջիկա անելիքներն ու ԶՈՒ բարեփոխումների ընթացքը։