Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրպագուների պատճառով

Սպորտ
27e70f72e4fcb28697d7b1d1199e2fdb

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն մեկական խաղով որակազրկել է «Շիրակի» ֆուտբոլիստ Արմեն Տիգրանյանին եւ «Միկայի» խաղացող Ալեքսանդր Թադեւոսյանին` համապատասխանաբար «Շիրակ» - «Փյունիկ» եւ «Միկա» - «Իմպուլս» գավաթային խաղերին կարմիր քարտ ստանալու համար: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Ակումբները միաժամանակ տուգանվել են 25.000-ական դրամով:

«Շիրակ» - «Փյունիկ» խաղին հանդիսականների կողմից մրցավարի հասցեին անվայել վիրավորանքներ թույլ տալու համար «Շիրակ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է եւս 100.000 դրամով:

Կարգապահական կոմիտեն նախազգուշացում է կատարել թիմի անվտանգության հարցերով պատասխանատուին` պատշաճ մակարդակով իր պարտականությունները չկատարելու համար, միաժամանակ ակումբին կոչ է արել համապատասխան աշխատանքներ վարել երկրպագուների հետ` ապագայում վերը նշված միջադեպերից խուսափելու նպատակով: