A
A
Պետք է փաստենք, որ նոր ագրեսիայի վտանգ թե ՀՀ-ի, թե Արցախի դեմ, իսկապես կա․ Միրզոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ նոր ագրեսիայի վտանգ տեսնում է՝ չնայած բանակցություններին:
Միրզոյանն այս մասին հայտարարեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով հնարավոր էսկալացիայի վերաբերյալ հարցին:
«Իհարկե կա: Ագրեսիայի վտանգ մշտապես կա՝ անկախ բանակցություններից, անկախ այդ բանակցություններում Հայաստանի Հանրապետության կողմից դրսևորվող կառուցողական մոտեցումից: Եվ այս օրերին, երբ մենք ականատես ենք լինում հենց այդպիսի սուր հռետորաբանության և սպառնալիքների, պետք է փաստենք, որ նոր ագրեսիայի վտանգ՝ և ՀՀ դեմ, և ԼՂ դեմ իսկապես կա, ընդ որում ԼՂ դեպքում՝ նաև էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականության դրսևորումների տեսքով»,- ասաց ԱԳ նախարարը: