Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պետք է կասկած հայտնենք հետագա բանակցությունների վերաբերյալ. Արարատ Միրզոյանը՝ Լաչինի միջանցքի մասին (տեսանյութ)

«Մի կողմից ընթանում է բանակցային գործընթաց խաղաղության պայմանագրի շուրջ և մյուս կողմից մենք տեսնում ենք Ադրբեջանի սպառնալիքներն ու ագրեսիվ գործողությունները։ Վերջին շրջանում Ադրբեջանում ավելի է սրվել հայատյացությունը» Այս մասին Աժ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը

Նախարարը նշեց, որ կրկին ստացել են Ադրբեջանի առաջարկները, աշխատանք է կատարվում դրանց հետ կապված և առաջիկայում կլինեն նաև Հայաստանի առաջարկներն ու դիտարկումները 

«Մենք համառորեն շարունակելու ենք բանակցել, նպատակ ունենալով տարածաշրջանում հաստատել խաղաղություն»։

Ինչ վերաբերվում է Լաչինի միջանցքի շուրջ բանակցությունների լինել չլինելու հարցը, նախարարը նշեց

 «Կա ամրագրված պայմանավորվածություն և մենք պետք է կասկած հայտնենք հետագա բանակցությունների նպատակահարմարության վերաբերյալ, ինչ իմաստ ունի պայմանավորվածություններ ձեռք բերել, եթե դրանք որոշ ժամանակ հետո խախտվելու են Ադրբեջանի կողմից։ Մենք չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ»։

Մանրամասները՝ տեսանյութում։