Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց․ (տեսանյութ)

Կառավարության շենքի դիմաց մեկնարկել է ՀՅԴ երիտասարդական միության նախաձեռնած ակցիան։


Մասնակիցներն այստեղ եկել են «Բացեք կյանքի ճանապարհը, «Արցախն ուժեղ է», «Ազատ և ուժեղ Արցախ», «Կանգ առ, Նիկոլ» ու այլ գրություններով պաստառներով։ Նրանք կարմիր ժապավեններով կապել են իրենց բերանները։


«Արցախը չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում։ Հենց այս շենքում վարչապետի աթոռը մաշեցնող տխրահռչակն է Բերձորի միջանցքի փակման միակ մեղավորը և պատասխանատուն, ՔՊ-ն է չարիքը, վտանգը, պատերազմը, եթե սրանք մնան իշխանության կորցնելու ենք ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը»,-ասաց ներկայացուցիչը։



Ակցիան նախաձեռնած միությունն ավելի վաղ հայտարարել էր.


«Արցախն արդեն 100 օր է շրջափակման մեջ է։ Թշնամին բացահայտ ցեղասպանական քաղաքականություն է վարում, փակելով Արցախի կյանքի ճանապարհը: 100 օր ՀՀ իշխանությունը մատնված է անգործության, անտարբերության և ամեն կերպ փորձում է շեղել հանրությանը Արցախյան հարցի լուծման ուղիներից: Մեղավորի հասցեն նույնն է»։