Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, որ եկել է Հայաստան, դրանից ի՞նչ է փոխվել. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

«Այս պահի դրությամբ ՀԱՊԿ–ի կողմից այն գործողություններն ու արձագանքը, որ կա, միանշանակ Հայաստանին բավարար չէ» այս մասին նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Հարցին, որ եթե ՀԱՊԿ-ը չի պատրաստվում դուրս գալ տարածաշրջանից, իր գլխավոր քարտուղարին է ուղարկում Հայաստան, ապա արդյոք Հայաստանը պատրաստվո՞ւմ է որոշակի քայլեր ձեռնարկել ՀԱՊԿ-ից դուրս գալու համար՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Էդ գալը չի նշանակում, որ ՀԱՊԿ-ը դուրս չի գալու Հայաստանից։ Որ եկել ա, ի՞նչ, ի՞նչ փոխվեց: Հայաստանն, անկախ ամեն ինչից, իր քայլերն անում է, չկա որեւիցե քայլ, որ ՀԱՊԿ-ի անդամ լինելը մեզ այս պահի դրությամբ խոչընդոտում, անհանգստություն է պատճառում: Անկախ նրանից՝ որ կազմակերպության մեջ ենք գտնվում,  մենք շարունակում ենք բոլոր հնարավոր ճանապարհները փնտրել ՀՀ անվտանգությունն ապահովելու համար: Իսկ քաղաքական առումով՝ եկավ-գնաց, թող գան-գնան, հարցը դրանով չի լուծվելու, իրենք կգան-կգնան, դա չի խանգարի երկու օր հետո, որ գործողություն անեն, դրա փորձը մենք ունեցել ենք էլ ավելի բարձր պաշտոն ունեցողների դեպքում»։

Սիմոնյանը անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր է Արցաախի վերաինտեգրում Ադրբեջանի կազմում, պատասխանեց․ «Վենաինտեգրման համար մեծ ճանապարհ է պետք անցնել, ես այսօր դրա հնարավորությունը չեմ տեսնում»։

Մանրամասները՝ տեսանյութում։