
A
A
Էլիդա Քոչարյանը հաղթանակով մեկնարկեց. բռնցքամարտի աշխարհի առաջնություն
Աջակցիր «Ա1+»-ինՀնդկաստանում ընթացող կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցումային 2-րդ օրը Հայաստանի հավաքականն տարավ իր առաջին հաղթանակը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այսօր ռինգ մտած Էլիդա Քոչարյանը մրցեց Սլովակիայի ներկայացուցիչ Միրոսլավա Յիդինկովայի հետ: Մեկնարկային վայրկյաններից սկսած մեր մարզուհին ակտիվորեն գրոհում էր և շատ չանցած նոկդաունի ենթարկեց մրցակցին: Երկրորդ ռաունդի մեկնարկում հայ մարզուհու դիմային հարվածը կրկին շատ ուժեղ էր և մրցավարը նորից նոկդաուն արձանագրեց: Էլիդան վերելքով անցկացրեց նաև 3-րդ ռաունդը ու վստահ հաղթանակ տարավ 5:0 հաշվով: