Արցախի հարցում Հայաստանի դիրքորոշումը միջազգային հանրության համար պարզ չէ․ Րաֆֆի Քալֆայան ( Ֆրանսիա) (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔաղաքական տեսանկյունից Ադրբեջանը չի կարող անտեսել Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքը բացելու որոշումը , բայց իրավական տեսանկյունից մեխանիզմ չկա Ադրբեջանին ստիպելու, - ասում է ֆրանսահայ իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Րաֆֆի Քալֆայանը։
Բայց, միաժամանակ, ըստ նրա, որոշումը չկատարելը միջազգային հանրության համար հիմքեր է ստեղծում պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի նկատմամբ։
Հիշեցնենք, որ 2023թ. փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը բավարարել էր Ռասսայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի կողմից ներկայացրած պահանջը։
Միջազգային իրավունքի մասնագետի խոսքով՝ աշխարհին այսօր այնքան էլ ընկալելի չեն Հայաստանի դիրքորոշումը Արցախի հարցում, հատկապես լարվածության ֆոնին, որը նկատելի է ՀՀ-ի եւ Արցախի իշխանությունների միջեւ։
Խոսելով Արցախի միջազգային ճանաչման մասին, Րաֆֆի Քալֆայանն ընդգծում է՝ այսօր այդ անհնար է ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով․ հակառակ դեպքում պիտի ճանաչվի, օրինակ՝ Ղրիմի անկախությունը։
Նրա համար անհասկանալի են հանրային տրամադրությունները, թե Հայաստանի՝ Արցախից հրաժարվելու դեպքում բազմաթիվ խնդիրներ կլուծվեն։
«Սուտ ճանապարհ է»,- ասում է նա՝ հիշեցնելով Ալիեւի երեկվա հերթական հայտարարությունը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին։
Ըստ միջազգային իրավունքի մասնագետի, Արցախից հետո Ադրբեջանի եւ Թուրքիայի ախորժակը չի փակվելու։
Մանրամասները՝ տեսանյութում