Բացել լրահոսը Փակել լրահոսը
78
A A
Քաղաքականություն

Սուրեն Պապիկյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր (տեսանյութ)

Մարտի 16-ին ընդունել եմ աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
 
Կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ:
 
Մասնավորապես, խոսելով սահմանային իրավիճակի մասին, ներկայացրել եմ ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մեխանիզմների գործարկման վերաբերյալ տևական ժամանակ առկա խնդիրները և ՀՀ պաշտպանության նախարարության ակնկալիքները: