Բացել լրահոսը Փակել լրահոսը
երկրաշարժ
A A
Հասարակություն

Իրանում երկրաշարժ է գրանցվել․ զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում և Երևանում

Սույն թվականի մարտի 16-ին, տեղական ժամանակով ժամը՝ 15:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 11:47-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.32⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 41 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5․1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:
 
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ, Վայոց Ձորի և Արարատի մարզերում՝ 3 բալ, Երևանում 2-3 բալ ուժգնությամբ։