Բացել լրահոսը Փակել լրահոսը
հակպ
A A
Քաղաքականություն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Ջերմուկ

Երկօրյա այցով Երևանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, տեղեկությունն «Ազատությանը» փոխանցեց արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։

Տասմագամբետովը մի շարք հանդիպումներ է ունենալու Երևանում, այդ թվում՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

Նա աշխատանքային այցով եղել է Ջերմուկ համայնքում:

Իմանգալի Տասմագամբետովը ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնը ստանձնել է 2023 թվականի հուվարի 1-ին՝ 3 տարի ժամկետով՝ փոխարինելով Ստանիսլավ Զասին: