Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ես ուզում են ներողություն խնդրել երևանցիներից, դա մեր մեղավորությունն է. Ավինյան (տեսանյութ)

Կառավարության որոշմամբ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից: Ընկերությունը   մայրաքաղաքի բնակչության կանոնավոր տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար նախատեսվում է շարունակել ավտոբուսային երթուղիների շահագործման աշխատանքների կազմակերպումը քաղաքային նշանակության նոր ներկրվող թվով 150 ավտոբուսներով՝ բացառելով միկրոավտոբուսները՝  Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակում։ Նախատեսվում է ներկրել քաղաքային կոնֆիգուրացիայի,  հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար հարմարեցված, առնվազն 22+1 նստատեղերի առկայությամբ և 38 կանգնած ուղևորների տեղափոխման հնարավորությամբ  թվով 150 միջին դասի ավտոբուսներ՝ ինչը թույլ կտա քաղաքային տրանսպորտի թվով  9 ավտոբուսային երթուղիները համալրել նոր շարժակազմով և ավելացնել ավտոբուսային երթուղիների քանակը: 2011 թ. հիմնադրված ընկերությունը նախատեսում է իրականացնել 6.6 մլրդ դրամի ներդրում ավտոբուսների ձեռքբերման համար։ Արդյունքում՝ կստեղծվի 492 նոր աշխատատեղ՝ 317 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 6.6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 660 մլն դրամ:

 

Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ծրագրի իրականացումը հնարավորություն կստեղծի ապահովել մայրաքաղաքի գործող երթուղիների ավտոպարկի թարմացման և նոր երթուղիների ձևավորման համար՝ բարձրացնելով մայրաքաղաքի բնակչությանը, հյուրերին և զբոսաշրջիկներին մատուցվող ծառայությունների որակը, հասանելի դարձնելով մայրաքաղաքում վերջիններին մի կետից մեկ այլ կետ տեղափոխվելու այլընտրանքների հնարավորությունները և կրճատելով տեղափոխման ժամանակը:

 

 Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ ամբողջ ծավալով «MAN» ավտոբուսներն ներկրված են: «Երևանում են, և արդեն տևական ժամանակ են այստեղ, ինչպես նաև 150 Zhontong ավտոբուսները: Ես ուզում եմ ներողություն խնդրել երևանցիներից, որովհետև ակնկալվում էր, որ մարտի 1-ից 237 նոր ավտոբուս՝ 87 MAN 12 մետրանոց և 150 Zhontong, կկարողանան տեսնել Երևանում։ Ցավոք, դա տեղի չի ունեցել, մեր մեղավորությունն է, մեր պատասխանատվությունն է, և դրա համար ներողություն եմ խնդրում: Ինչ վերաբերում է արդեն բուն ավտոբուսների երթուղի մտնելուն, մենք մոտավորապես 30 օրվա ընթացքում կարող ենք ունենալ, մրցույթները զուգահեռ անցկացնում ենք. կա որոշակի գործընթաց, որն արդեն սկսել ենք իրականացնել»:

 

Անդրադառնալով ընդհանրապես տրանսպորտի խնդրին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ դեռևս 2017 թվականին գազելները պետք է փոխարինվեին: «Այդ գործընթացը մեկնարկել էր, բայց, ցավոք, միայն բուն գազելները ավտոբուսներով փոխարինելուց:  Եվ եթե մենք այսօր շրջենք Երևան քաղաքով և հարցնենք ինչպես է տրանսպորտայն վիճակը Երևանում, բոլորը կասեն, որ վատթարացել է, քանի որ հին գազելները, իհարկե, շատ վատն էին, բայց քանակապես ավելի շատ էին: Այսօրվա ավտոբուսների քանակը բավարար չէ Երևանի ամբողջ տրանսպորտային ցանցի սպասարկման համար: Էականորեն խնդիրը լուծվում է, երբ այս նոր 237 ավտոբուսները մտնեն ցանց: Ավելացնեմ, որ մենք ունենք HIGER չինական ավտոբուսներ, որոնք վերանորոգվում են և նույնպես մտնելու են ցանց: Խնդիրն էականորեն մեղմվելու է, բայց սա դեռ համակարգային լուծումը չէ»,- ասել է Երևանի փոխքաղաքապետը:

 

Տիգրան Ավինյանը նշել է, որ  նոր կանգառասրահներ են տեղադրելու և լինելու է  կառավարման համակարգ, որով մարդիկ իմանալու են, թե որ ավտոբուսը որ ժամին է լինելու կանգառում, դա իմանալու հնարավորություն են ունենալու նաև օնլայն: Տեղեկացվել է նաև, որ միասնական տոմսային համակարգի ներդրման համար հաղթողն արդեն առկա է, այն ներդրվելու է և՛ ավտոբուսներում, և՛ մետրոյում: Ավտոբուսների և մետրոյի ցանցի աշխատանքը համադրվելու է իրար հետ և բերվելու է մեկ տրամաբանության:

 

Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվի նաև «Ռոյալ Փրինթ» ՍՊԸ-ն:  Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել ֆլեքսոտպագրության և պլաստիկ բաժակների արտադրության համար, որն  իրականացվելու է Երևանում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 28.4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար, կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ մինչև 300 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4.2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.5 մլրդ դրամ:

 

Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support