Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արցախում, ռազմական դրության դեպքում, ԱԺ-ն նախագահ կընտրի․ որոշումն առաջին ընթերցմամբ ընդունվեց (տեսանյութ)

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ՝ հավանություն տվեց Սահմանադրության փոփոխության նախագծին:

Ըստ գործող սահմանադրության՝ նախագահի պաշտոնը թափուր մնալու պարագայում, պետք է անցկացվեն Նախագահի և Խորհրդարանի արտահերթ ընտրություններ:

Ներկա իրավիճակում դրա անհնարինությունը կարող է բերել քաղաքական ու կառավարման ճգնաժամի:

Սահմանադրության փոփոխությունը թույլ կտա խուսափել նման իրավիճակից: