Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Արա»-ն դու ես, «այ տղան» էլ, քեզ հանգիստ պահի»․ Թադեւոս Ավետիսյանն ու Սիսակ Գաբրիելյանը վիճեցին (տեսանյութ)

Արտահանման մտահոգիչ ցուցանիշ կա։ 2022թ․-ի առաջին կիսամյակում միայն ՀՀ-ից Թուրքիա արտահանվել է 20 միլիոն 377 հազար դոլարի ապրանք, որից միայն ոսկին՝ 20 միլիոն 167 000 դոլարի։

Այսինքն, մեկ կիսամյակում 353 կգ ոսկի ենք արտահանել։ Անկախացումից ի վեր նման ցուցանիշ չի եղել կես տարվա համար», – այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում կառավարության հեղինակած՝ «Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։

Հատկանշական է, որ նրան ընդհատեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ հարցնելով․ «Ի՞նչն է մտահոգիչ»։

Մինչ հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը փորձում էր ասել, որ պատգամավորին պետք է թույլ տալ հարցն ավարտել, Թադեւոս Ավետիսյանը Գաբրիելյանին ասաց․

«Մանկապարտեզում դուք եք երեւի, ես մանկապարտեզում չեմ։ Մի խանգարեք։ Ա՜յ քեզ բան։ Ձեր համար մտահոգիչ չէ, ինձ համար մտահոգիչ է»։

Կրքերը հանդարտվեցին, ինչից հետո Թադեւոս Ավետիսյանը նորից դիմեց փոխնախարարին․ «Խնդիրն այն է, որ նման քանակի հումք է մեր երկրից գնում։ Բնականաբար, որոշակի պետական կարգավորման խնդիր կա թերեւս։ Ձեր տեսակետը ո՞րն է։ Մարդիկ պարզաբանման կարիք ունեն՝ ո՞նց է ստացվում, որ միայն ոսկի ենք արտահանում այդ երկիր, բայց դրանից հինգ անգամ ավելի պատրաստի ապրանքներ ենք ներմուծում այդ երկրից»։