A
A
Շենքում թունավոր օձերն ավելի շատ են, քան մարդիկ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲագրատաշենի 4-րդ շենքն ամբողջովին փլման եզրին է։ Տարիներ առաջ այստեղ մասնակի փլուզում է եղել։ Պատկան մարմինները խոստումներ են տվել, բայց ոչինչ չեն արել։ Շենքի բնակիչներն են սեփական ուժերով իրենց գլխի ճարը տեսել։
Վթարային շենքի մեծ ճեղքերի մեջ օձեր են բազմանում։ Դա էլ երկրորդ մեծ խնդիրն է՝ աղետալի պայմանների կողքին։
Բագրատաշենի վարչական ղեկավար Սարգիս Անտոնյանի խոսքով՝ նշված շենքի բնակիչներին շինանյութի աջակցություն են առաջարկել՝ աշխատանքներն ինքնուրույն կազմակերպելու պայմանով։ Իսկ տանիքի հարցը պատրաստվում են լուծել պետություն-համայնք ներդրումներով։
Մանրամասները՝ «Անկյուն +3» ՀԸ տեսանյութում