Բացել լրահոսը Փակել լրահոսը
255185
A A
Հասարակություն

Կոտայքի գյուղերից մեկի տան ննջասենյակի մահճակալին հայտնաբերվել է տղամարդու այրված ու մոխրացած դի

Այսօր՝ մարտի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գեղաշեն գյուղի տներից մեկում դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված գյուղ են ժամանել ոստիկանության, Պարեկային ծառայության աշխատակիցները, քննչական խումբը:

Ոստիկնանները նշված գյուղի առաջին փողոցի տներից մեկի սենյակում հայտնաբերել են այրված մահճակալ, որտեղ մեջքի վրա պառկած վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 52-ամյա Համլետ Բ․-ի այրված, մոխրացած դին։

Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգողը եղել է մահացածի եղբայրը։