Բացել լրահոսը Փակել լրահոսը
bb118777423_179170983762965_7704452796818811490_n_1
A A
Հասարակություն

Ռոդենը կտեղափոխվի, Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը

Շառլ Ազնավուրի արձանը շատ մեծ է լինելու, այդ պատճառով չեն կարող տեղադրել հենց երգչի անվան հրապարակում , քանի որ հարմար հատված չկա։
 
Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովին ներկայացվել է մի նախագիծ, ըստ որի` նախատեսվում է Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում տեղադրել Շառլ Ազնավուրի արձանը, իսկ Ռոդենի Ժյուլ Բաստիեն Լըպաժի քանդակը տեղափոխել այլ վայր:
 
Տեղեկությունը հայտնում է Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանը։
 
«Ըստ պայմանագրի՝ Ռոդենի քանդակը պետք է լինի հենց Ֆրանսիայի հրապարակում, ուստի այս պահին դիտարկվում է երկու վայր. մեկը օպերայի շենքի մոտի անցումից, երբ անցնում ենք դեպի Կոնսերվատորիայի պուրակ, փողոցը կիսող մեջտեղի հատվածում, մյուսը՝ Սարյանի պուրակի առջևի հատվածում, որտեղ տաքսիներ էին կայանում»,– գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:
 
Ավագանու անդամը հետաքրքրվել է, թե ինչու Ազնավուրի արձանը չի տեղադրվում Ազնավուրի հրապարակում, ինչն ավելի տրամաբանական կլիներ, մշակույթի վարչության պետը պարզաբանել է, որ արձանը շատ մեծ է լինելու, ուստի այդ հրապարակում հարմար հատված չկա:
Աբգարյանը նշել է, որ նույն արձանից տեղադրվելու է նաև Ֆրանսիայում: