Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Շիրակի մարզի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել (տեսանյութ)

Մարտի 5-ին Շիրակի մարզի պարեկները Գյումրիի Երևանյան խճուղում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու ոստիկանության Կումայրիի բաժին են տեղափոխել 36-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ:

Ձերբակալվածի հայտնածով՝ զանգվածը թմրանյութ է: Մարտի 7-ին էլ Շիրակի պարեկները Գյումրիի Մուշ-2 թաղամասում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մուշի բաժին են տեղափոխել 34-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված:
Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: