Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արարատ Միրզոյան (2)
A A
Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այցով կմեկնի Եգիպտոս

 ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 7-9-ն աշխատանքային այցով կգտնվի Կահիրեում՝ մասնակցելու Արաբական երկրների լիգայի՝ նախարարական մակարդակով խորհրդի նիստին։ 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, այցի ընթացքում նախատեսվում են նաև հանդիպումներ՝ ներառյալ Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիի հետ։