
A
A
«Մտահոգված ենք». Զախարովա
Աջակցիր «Ա1+»-ինՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է երեկվա իրադարձությունները․
Մենք մեր լուրջ մտահոգությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճի կապակցությամբ։ Վերջին մի քանի օրերի ընթացքում հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումներ են գրանցվել.
Մարտի 5-ին տեղի է ունեցել զինված միջադեպ, որի հետևանքով զոհեր են եղել և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմից։
Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և քայլեր ձեռնարկել իրավիճակը լիցքաթափելու համար։ Մենք վերահաստատում ենք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները խստորեն պահպանելու՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների մասին։
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի (ՌԽԿ) պատասխանատվության գոտում անվտանգության և կյանքի ապահովման հետ կապված ցանկացած հարց պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ ԼՂՀ հովանու ներքո գտնվող կողմերի միջև շփման միջոցով։
Տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է եռակողմ հայտարարությունների դրույթների կատարման շրջանակներում Բաքվի և Երևանի բանակցություններին արագ վերադառնալու հրամայականը.