Բացել լրահոսը Փակել լրահոսը
մարուքյան
A A
Պաշտոնական

Ադրբեջանը նոր սադրանքներ և հարձակումներ է նախապատրաստում, միջազգային հանրությունը պետք է թույլ չտա Հայաստանի և ԼՂ-ի դեմ հարձակումները․ Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձանագրում է, որ Ադրբեջանը սովորաբար հայկական դիրքերից կրակոցների մասին կեղծ լուրերը միշտ տարածում է այն դեպքում, երբ նոր սադրիչ հարձակում է նախապատրաստում:  Մարուքյանն այդ մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում.

«Ադրբեջանի երեկվա դիվերսիոն հարձակումը վերջին նորությունը չէ: Այսօր Ադրբեջանը կեղծ լուրեր է տարածում հայկական դիրքերից կրակոցների մասին: Ադրբեջանը միշտ նման ստեր է տարածում, երբ պատրաստվում է նոր սադրիչ հարձակումների: Միջազգային հանրությունը պետք է զսպի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ նոր հարձակումները»,- գրել է Մարուքյանը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությունը, թե ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ: