Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Թեմա Հասարակություն

Կայքերի արգելափակում, ինտերնետի սահմանափակում. ինչ կարող է տեղի ունենալ Հայաստանում նոր օրենքից հետո (տեսանյութ)

Մտրակ իշխանությունների ձեռքին՝ ցանկացած պատրվակով լռեցնելու քննադատական խոսքը։ Փորձագիտական շրջանակները այսպես են բնութագրում «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, որը ներկայացրել է Արդարադատության նախարարությունը։

Մասնագետները ձևակերպումները համարում են խնդրահարույց եւ վտանգավոր։ Ռազմական դրության ժամանակ Հայաստանում հնարավոր է մասնակի կամ ամբողջությամբ սահմանափակվի ինտերնետ հասանելիությունը, արգելափակվեն տարբեր կայքեր, սոցիալական ցանցեր, ինտերնետային հավելվածներ։

Առաջարկվում է օրենքով սահմանված կարգով կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում, լրագրողների հավատարմագրման հատուկ կարգ, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոններ։

 

Մանրամասները `տեսանյութում