A
A
Մեկ բրոնզե մեդալ
Իրանի Գում քաղաքում կայացած հունահռոմեական ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին միայն մեկ մեդալ:
60 կգ քաշային կարգում Վահրամ Խաչատրյանը հասավ մինչեւ կիսաեզրափակիչ, որտեղ պարտվելով իր մրցակցին` գրավեց 3-րդ տեղը: Նույն քաշում Արտակ Հարությունյանը, ինչպես նաեւ 55 կգ քաշային Ռոբերտ Կիրակոսյանը զբաղեցրին 5-րդ տեղը:
Հարկ է նշել, որ մրցաշարին մասնակցած 121 ըմբիշներից 70-ը ներկայացրել են Իրանը: Հենց գորգի տերերն էլ հաղթող են ճանաչվել բոլոր քաշային կարգերում: