Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Դատավոր Արթուր Ստեփանյանին ԲԴԽ-ն նկատողություն հայտարարեց. նա գործը 3-ամսյա ժամկետի փոխարեն քննել էր 11 ամսում (տեսանյութ)

Բարձրագույն դատական խորհուրդը քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ որոշեց բավարարել այն և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին հայտարարել նկատողություն։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

Խորհուրդը հարկ է համարում պարզաբանել, որ Դատավորը աշխատանքային վեճով գործի քննությունը և լուծումը իրականացրել է սահմանված եռամսյա ժամկետի խախտմամբ՝ փոխարենը այն քննելով շուրջ 11 ամիս։ Ավելին վճիռը հրապարակել և կողմերին է տրամադրել ևս օրենքով նախատեսված ժամկետների խախտմամբ՝ մասնավորապես 1 տարի անց։