
A
A
Արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
Աջակցիր «Ա1+»-ինՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները:
Փետրվարի 26-27-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան քաղաքներում և Արագածոտնի մարզի Եղիպատրուշ, Լոռու մարզի Բովաձոր, Կոտայքի մարզի Թեղենիք գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա և 20 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: