Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իմպուլսը» նախընտրեց «Բանանցի» խաղադաշտը

Սպորտ
621415196c46a8a00aba3fcf03fbeaf2

Այսօր տեղի կունենան ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի պատասխան առաջին երեք հանդիպումները:

Հանրապետության չեմպիոն եւ գավաթակիր Երեւանի «Փյունիկը» սեփական դաշտում կընդունի Գյումրիի «Շիրակին»: Հիշեցնենք, որ թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի արդյունք` 1:1:

Երեւանի «Արարատը» «Հրազդան» մարզադաշտում կընդունի «Ուլիսին»: Հաջորդ փուլ մտնելու համար արարատցիները պետք է հաղթեն երկու գոլի առավելությամբ, քանի որ առաջին մրցախաղում պարտություն են կրել 0:1 հաշվով:

Էլ ավելի դժվար իրավիճակում է գտնվում Կապանի «Գանձասարը», որը կմրցի երկրի փոխչեմպիոն «Բանանցին», ում անդրանիկ խաղում պարտվել էր 0:3 խոշոր հաշվով:

Այս փուլի վերջին` «Իմպուլս» - «Միկա» հանդիպումը տեղի կունենա մարտի 15-ին: Ի դեպ, ինչպես նշում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այդ խաղը կանցկացվի ոչ թե Իջեւանի «Արնար» մարզադաշտում, այլ «Բանանց» մարզադպրոցի արհեստական խաղադաշտում: