Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանն առաջատար է

Սպորտ
a8943c6fdacde7eea8a561a5601f1386

Մոնակոյում մեկնարկեց շախմատի «Ամբեր» ներկայացուցչական մրցաշարը, որտեղ աշխարհի 12 ուժեղագույն շախմատիստները կպայքարեն արագ եւ կույր շախմատում:

Այդ մրցումներում Հայաստանը ներկայացնող Լեւոն Արոնյանը բավական վստահ սկսեց ելույթները: 1-ին տուրում մեր առաջատար շախմատիստը 2;0 հաշվով հաղթեց հոլանդացի պատանի գրոսմայստեր Անիշ Գիրիին: 2-րդ տուրում Լեւոն Արոնյանը արդեն առավելության հասավ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի նկատմամբ` 1,5:0,5:

Երկու տուրից հետո Լեւոն Արոնյանը ունի 3,5 միավոր եւ ուկրաինացի Վասիլի Իվանչուկի եւ նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ գլխավորում է աղյուսակը: Այսօր կայանալիք 3-րդ տուրում մեր շախմատիստը ուժերը կչափի հենց Կառլսենի հետ:

Նշենք, որ պարտիաներն անցկացվում են արագ շախմատի ժամանակացույցով` 25-ական րոպե 40 քայլի համար, սակայն մի դեպքում շախմատիստները նորմալ խաղում են, իսկ մյուս դեպքում կողմնորոշվում են համակարգչի վրայի դատարկ խաղատախտակով: