Բացել լրահոսը Փակել լրահոսը
-իրավունքների-խախտում-e1676900222773
A A
Հասարակություն

Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերը․ ՀՔԱՎ տեղեկանք

Հայաստանում քաղաքացիների նկատմամբ ոստիկանական  բռնությունները,  մարդու իրավունքների ու ազատությունների անհամաչափ սահմանափակումները ոչ միայն չեն վերացել, այլ նման դեպքերը 2022թ շեշտակի աճել են։ 

ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա արձանագրվել է մարդու իրավունքների խախտման 199 դեպք։ Նախորդ տարվա համեմատությամբ դեպքերի թիվն աճել է 201 %-ով (կամ 40 դեպքով), իսկ հետհեղափոխական 2019 թ․ համեմատությամբ՝ 548 %-ով (կամ 109 դեպքով)։

Հավաքների ժամանակ կամ հավաքներին մասնակցելու հետևանքով ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի թիվը  2022 թ․-ին,  2021 թ.-ի համեմատությամբ, աճել է 478 %-ով (կամ 94 դեպքով), իսկ 2019 թ․-ի համեմատությամբ՝ 728 %-ով (կամ 131 դեպքով)։ Այսպիսով, 2022 թ ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերը կրկնակի անգամ, իսկ հավաքների ընթացքում՝ ավելի քան երեք անգամ գերազանցել են հետհեղափոխական ամենացածր ցուցանիշը։ 

Ավելին, խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու, անձնական ազատության և անձեռնմխելիության, ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքների խախտման տոկոսային հարաբերակցությունը՝ խախտման ընդհանուր դեպքերի նկատմամբ ամենաբարձրն է մշտադիտարկվող 8 տարիների ընթացքում։ 2022 թ․-ին, նախորդ տարվա համեմատ, կրկնապատկվել են առողջության իրավունքի խախտման դեպքերը՝ արձանագրելով վատագույն արդյունքը 8 տարիների ընթացքում։

 

Տեղեկանքն ամբողջությամբ՝ այստեղ