Բացել լրահոսը Փակել լրահոսը
FB_IMG_1676838858377
A A
Հասարակություն

Սյունիքում ձնահյուսի հետևանքով «UAZ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը

Փետրվարի 19-ին, ժամը 19։46-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խնածախ գյուղի մոտ ձնահյուսի հետևանքով «UAZ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. կան արգելափակված քաղաքացիներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Փրկարարները ձորից դուրս են բերել երեք տուժած քաղաքացու, որոնք տեղափոխվել են Գորիս քաղաքի ԲԿ և մեկ քաղաքացու դի: Բժշկական կենտրոնից տեղեկատվություն է ստացվել, որ իրենց մոտ գրանցվել է տուժածներից մեկի մահը: