Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թիմերը ստիպված հետաձգում են խաղերը

Սպորտ
491505ad44cadd5a5d477e27159b4ace

Այսօր Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը երկրի ֆուտբոլի ֆեդերացիային ստիպել է հետաձգել 2011 թ առաջնության մեկնարկը:

Առաջնության առաջին տուրի 19 խաղերը պետք է կայանային առաջիկա շաբաթ եւ կիրակի, սակայն վերջին 140 տարիների ընթացքում այս տարածաշրջանում արձանագրված ամենահզոր երկրաշարժը կաթվածահար է արել ամբողջ երկրի կենսակարգը:

Ինչպես նշում են տեղի լրատվամիջոցները, հավանաբար կհետաձգվեն նաեւ ճապոնական թիմերի մասնակցությամբ Ասիայի չեմպիոնների լիգայի հանդիպումները, որոնք նախատեսված են առաջիկա երեքշաբթի եւ չորեքշաբթի օրերին:

Հավելենք, որ այսօր, Ճապոնիայի ժամանակով 14:46-ին, այդ երկրի հյուսիսարեւելյան մասում տեղի է ունեցել 8,9 բալանոց երկրաշարժ, իսկ ցունամին ծովափին 10 մ ալիք է առաջացել: