A
A
ԱԺ-ում լսումներ կանցկացվեն
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 24-ին՝ ժամը 11:00-16:00-ն, Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրում է խորհրդարանական լսումներ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:
Լսումներին մասնակցելու համար կարող եք գրանցվել մինչեւ փետրվարի 22-ը՝ լրացնելով մասնակցության հայտը կամ գրելով նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարելով (094) 909 707 հեռախոսահամարով հանձնաժողովի փորձագետ Տաթեւիկ Կարապետյանին (երկուշաբթիից-ուրբաթ, ժամը 09:00-18:00): Խորհրդարանական լսումները կանցկացվեն հանձնաժողովի հաստատած օրակարգով: