Բացել լրահոսը Փակել լրահոսը
զինվոր
A A
Պաշտոնական

Սեպտեմբերյան ագրեսիայի օրերին մարտական դիրքերն ինքնակամ թողած 6 զինծառայողների վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատարան

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննված վարույթի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքներին զորակոչված թվով 6 զինծառայողները 2022 թվականի սեպտեմբերի 14-ին ինքնակամ թողել են մարտական դիրքերը։ 

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից՝ նշված զինծառայողներին վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված առերևույթ հանցանք կատարելու համար։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու: