«Փաստաթղթում Ղարաբաղի մասին հիշատակում կա». ԱԽ քարտուղար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Փաստաթղթում Ղարաբաղի մասին հիշատակում կա»․ այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության փաստաթղթի հնարավոր կնքման տարբերակին։
ԱԽ քարտուղարը Ազգային Ժողովում մասնակցում էր Արդարադատության նախարարության առաջարկած նախագծի քննարկմանը, ըստ որի երկրում ռազմական դրության պայմաններում հնարավորություն է տրվում իշխանությանը նոր սահմանափակումներ մտցնել մեդիայում և սոցցանցերում։ Նախագծում նաև նշվում է, որ հնարավոր է համացանցի ամբողջական կամ մասնակի անջատում։ Նախագծի վերաբերյալ Արմեն Գրիգորյանը նշեց․ «Ուզում ենք պետությունը հնարավորություն ունենա, որպեսզի սահմանափակումներ ունենա, բայց մենք չենք ուզում չենք ուզում, որ պետությունը միանգամից հասնի այդ սահմանափակումներին, մենք ուզում ենք կրթության և գիտելիքի մեջ ներդրում կատարենք»։
Հարցին, թե արդյոք ճիշտ չէր լինի, որ նախ ռազմավարություն մշակվեր, ապա նոր ընդունվեր օրենքը, ԱԽ քարտուղարը պատասխանեց․ ««Ես մարտահրավեր չէի նետի այն գաղափարին, որ սկզբից ռազմավարություն է պետք հետո օրենք, ընդհանուր առմամբ տեղեկատվական անվտանգության առումով մենք նաև փորձ ունենք․ նկատի ունեմ 44օրյա պատերազմի ընթացքում մեր փորձը, որը նաև այդ ուղղությամբ մտածելու առիթ է տվել, քանի որ օրենքը վերջնական չի և մենք լսում ենք այս բոլոր քննարկումները, ես ուզում եմ բաց պահել դուռը որ չասեն վերջնական որոշումներ կան ու այս ճանապարհով ենք գնալու»։
Մանրամասները՝ տեսանյութում։