
A
A
Ոստիկանները երիտասարդի պայուսակում ատրճանակ ու փամփուշտներ հայտնաբերեցին
Աջակցիր «Ա1+»-ինՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 12-ին Անդրանիկի և Սվաճյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, ապօրինի զենք, զինամթերք և թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են ներկայացրել երեք երիտասարդի:
Բաժնում խուզարկությամբ նրանցից մեկի պայուսակում հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով, և 14 փամփուշտ, իսկ մյուսի մոտից՝ 0,60 գրամ դեղնականաչավուն զանգված:
Կատարվում է նախաքննություն՝ հայտնում է Ոստիկանությունը։