Բացել լրահոսը Փակել լրահոսը
wind
A A
Պաշտոնական

Քամու ուժգնացում է սպասվում, թույլ ձյուն

Երևանում այսօր ցերեկը, փետրվարի 14-ին, 17-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 15-ին և 16-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 16-ին սպասվում է նաև քամու ուժգնացում 13-16մ/վ:

Մարզերում այսօր ցերեկը, փետրվարի 15-ին, 16-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 14-ին և 17-ին և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5մ/վ:

Փետրվարի 13-ի ցերեկը, 15-17-ը սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-ի գիշերը կնվազի ևս 2-3 աստիճանով: 

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։