
Շնորհակալություն, որ գնացիք Լաչին և տեսաք, որ ճանապարհն Ադրբեջանն է փակում՝ 120.000 հայի զրկելով ամեն ինչից․ Ջորկաեֆ
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս, Դեսինի փոխքաղաքապետ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Դենիս Ջորկաեֆը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում վերահրապարակել է ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Խավիե Բելամիի լուսանկարն ու գրել.
«Շնորհակալություն, Բելամի՛, Լաչինի միջանցքի մուտքի մոտ գալու և տեսնելու համար, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանն է փակում՝ այդպիսով 120.000 հայերին զրկելով ամեն ինչից։ Շնորհակալություն, Ֆրանսուա-Խավիե, անսասան աջակցության համար»:
MERCI @fxbellamy d’être venu à l’entrée du corridor de Lachin, et constater que l’unique voie reliant l’ Artsakh à l’Arménie, est bloquée par l’Azerbaïdjan privant ainsi 120000 arméniens de tout !! MERCI Francois-Xavier de ton soutien indéfectible 🇫🇷🇦🇲#StopBlockadeArtsakh pic.twitter.com/0ZDRktBNcR
— Djorkaeff Denis (@djorkaeffdenis) February 11, 2023