
A
A
Որ ուղղություններում կարող ենք համագործակցել Պորտուգալիայի հետ. հանդիպում դեսպանի հետ
Աջակցիր «Ա1+»-ինԷկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպան Մադալենա Ֆիշերին։ Այս մասին Քերոբյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Հանդիպման սկզբում նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում վերջին շրջանում արձանագրված բարձր ցուցանիշներն ու ընթացիկ ծրագրերը:
Այնուհետև քննարկվել են այն ուղղությունները, որոնցում Հայաստանն ու Պորտուգալիան կարող են ծավալել արդյունավետ համագործակցություն՝ կանաչ տնտեսություն, վերականգնվող էներգետիկա, փոքր և միջին ձեռնարկատիրություն և զբոսաշրջություն։
Երկուստեք ընդգծվել է, որ հայ-պորտուգալական առևտրատնտեսական հարաբերություններում առկա է զարգացման մեծ ներուժ, որը հարկավոր է լիարժեքորեն իրացնել։