Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Հարկային և մաքսային ծառայողները կատարելագործում են ռուսաց լեզվի մասնագիտական հմտությունները (տեսանյութ)

Եռամսյա դասընթացին մասնակցում է 170 ծառայող

Մեկնարկել են հարկային և մաքսային համակարգերի ծառայողների համար նախատեսված ռուսաց լեզի մասնագիտացված առկա և հեռավար ձևաչափով եռամսյա դասընթացները․ մասնակիցները 170-ն են։ Ծրագիրն իրականացվում է ՊԵԿ ուսումնական կենտրոնի և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան համատեղ նախաձեռնությամբ։

2023 թվականը հայտարարված է ռուսաց լեզվի` որպես ազգամիջյան շփման տարի ԱՊՀ մասնակից երկրներում։ Նմանատիպ դասընթացներ արդեն իրականացվել են Հայաստանի պետական մի շարք կառույցներում։

Ուսումնական ծրագիրը խթանում է ամենօրյա աշխատանքում օտար լեզվի վարժ կիրառումը։ Մասնագիտական տերմինաբանություն, բազային քերականություն և խորացված խոսակցական հմտություններ․ դասընթացի հիմնական ուղղվածություններն են։ Ուսումնական ծրագիրը դասավանդելու են փորձառու դասախոսները։

Փետրվարից՝ մայիս, դասընթացի ավարտին մասնակիցները կհանձնեն ամփոփիչ քննություն։ Լավագույնները կստանան համապատասխան հավաստագրեր։