Կա՞ն թե չկան փակ ճանապարհներ
Աջակցիր «Ա1+»-ինՄամլո հաղորդագրություններ են տարածել Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը եւ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, պետք է նշել, որ հաղորդագրությունները միմյանց հակասում են․․))
Փետրվարի 10-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Թալինի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաներում ձյուն է տեղում։
Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Հոռոմ-Արթիկ-Ալագայզ և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ
---------------------------------------
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Ստեփանավանի ոլորանները և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:
Արագածոտնի, Աշոցքի և Բավրայի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Թալին, Կապան, Գորիս, Քաջարան, Ջերմուկ, Բերդ, Իջևան, Դիլիջան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։